Մեր կառավարությունը հավատի սիմվոլն է, ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ընդդիմության կողմից հնեչցրած այն քննադատություններին, որ քաղաքացին պիտի հավատա ինքն իրեն.
«Մենք մեր առաքելությունը համարում ենք, որ քաղաքացին իրեն հավատա, տնտեսության, քաղաքականության մեջ, ինքն իրեն հավատա՝ իր դարդերը ոտատակ տալու, իր խեղճությունը հաղթահարելու մեջ, և մեզ ասում են՝ դուք պատասխանատվությունը քաղաքացու վրա եք գցում», — ասաց նա:
Անդրադառնալով իր՝ «աղքատությունը մարդկանց գլուխներում է» հայտարարության մասին քննադատություններին՝ Փաշինյանն ասաց.
«Ես ասում եմ որպես մի մարդ, որ այդ ամբողջ ճամփեն ծերից ծեր անցել ա, և երբ ԵՊՀ ուսանող ա դառել, իր ընտանիքը ի վիճակի չի եղել իր ուսման վարձը վճարի: Ես ասում եմ աղքատությունը մեր գլուխներում է, և ասում եմ դա որպես մարդ, ով դա իր գլխում հաղթահարել է»:
Անդրադառնալով դիտարկումներին, թե յուրաքանչյուր կառավարության ձախողման համար մարդիկ մեղադրում են կառավարչին, թեև դա այդպես չէ՝ Փաշինյանն ասաց.
«Ասում են՝ դե մի ժամանակ Սերժ Սարգսյանին էին մեղադրում, մի ժամանակ Ռոբերտ Քոչարյանին, մի ժամանակ էլ Լևոն Տեր-Պետրոսյանին, հիմա էլ Նիկոլ Փաշինյանին, ու ա՜հ դե հիմա ո՛չ Նիկոլ Փաշինյանն ա մեղավոր, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ էլ Սերժ Սարգսյանը: Հասկացաք չէ՞՝ հիմնական նախադասությունը հնչեց՝ Սերժ Սարգսյանը մեղավոր չի, Ռոբերտ Քոչարյանն էլ չի մեղավոր, ոնց որ էսօրվա կառավարությունը: Բացահայտվեց հիմնական առաքելությունը, թե ինչի մասին են էս մարդիկ խոսում», — ասաց Փաշինյանը, ապա խոսքն ուղղելով ԼՀԿ ղեկավարինընդգծեց.
«Չփորձեք հանկարծ մյուս անգամ ինձ ու իրանց դնել նույն հարթության վրա, ձեզ ու իրանց դրեք նույն հարթության վրա: Դուք 2018-ին էլ էիք նույն բանն ասում՝ ինչ կապ ունի Սերժ Սարգսյանը, մենք անձերի դեմ չենք պայքարում, գնանք փոխնախարարի պաշտոններ ստանանք, ներսից կամաց կառուցենք», — ասաց նա:
Մարուքյան, հլը մի հատ կողքերդ նայի ))
Posted by Taron Chakhoyan on Thursday, February 14, 2019