«Կառավարության ծրագրի մասին իմ ամփոփիչ ելույթը». Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը հրաժարվում է Հարկային օրենսգրքում այն փոփոխություններից, որոնք առնչվում էին նաև փաստաբաններին, այդ մասին այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք արձանագրեցինք, որ այսօր Պետական եկամուտների կոմիտեն չունի համապատասխան ծրագրային ապահովում, որպեսզի իրականացնի այդ վարչարարությունը:
Այսինքն՝ մենք անիմաստ կկռվենք մեր սիրելի քաղաքացիների հետ, բայց չենք ունենա այդ օրենքի կիրառումը ապահովելու միջոցներ», — նոր որոշման պատճառները ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ Հարկային օրենսգրքում արված փոփոխություններով կառավարությունն առաջարկում է շրջանառության հարկի դաշտից փաստաբաններին, հաշվապահներին, խորհրդատվություն իրականացնող ծառայություններին տեղափոխել ավելացած արժեքի հարկի դաշտ, ինչը ենթադրում է, որ այդ ծառայությունների համար հարկատեսակը ավելանում է 15 տոկոսով։ Այս նախաձեռնությունը առաջացրել էր փաստաբանական համայնքի դժգոհությունը։

Կառավարության ծրագրի մասին իմ ամփոփիչ ելույթը։

Կառավարության ծրագրի մասին իմ ամփոփիչ ելույթը։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Thursday, February 14, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ