«Ոստիկանապետին լակոտ են ասում, իսկ դուք չեք համարձակվում նրան պաշտպանել»․ Արման Բաբաջանյան

Ձեր նշանակած ոստիկանապետին դատարանում ասում են՝ լակոտ, ձեզնից ոչ մեկը նրան չի պաշտպանում, համարձակություն չի ունենում նրան զորավիգ լինել:

ԱԺ-ում իր ելույթում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը, ով  սկզբում հիշեցրեց, որ երեկ իշխանական պատգամավորներից մեկն իր ելույթում ընդդիմությանը մեղադրում էր անընդհատ խոսելու մեջ՝ նշելով, թե արդեն գործելու ժամանակն է:

«Հարգելիներ parla՝ խոսք բառից առաջացած խորհրդարանում մեր գործը խոսելն է, ձեր պատկերացրած գործը պետք է գործադիրն անի, մենք էլ մեր խորհրդարանով վերահսկենք նրանց աշխատանքը:

Ծափերով ուղեկցված ելույթի մասին. այլաբանական գեղեցիկ համեմատությունները ոչ մի աղերս չունեն մեր կյանքի հետ, որովհետեւ ձեր նկարագրած այգին ու այգեպանը, եթե չունեն ներքին ու արտաքին անհրաժեշտ պաշտպանություն կայծակից, կարկուտից, անձրեւից, այգու ծառերը ոչ մի դեպքում ձեր այդքան գեղեցիկ նկարագրած բերքը չեն ապահովելու:

Ձեր նշանակած ոստիկանապետին դատարանում ասում են՝ լակոտ, ձեզնից ոչ մեկը նրան չի պաշտպանում, համարձակություն չի ունենում նրան զորավիգ լինել: Երեկ էլ արդեն պաշտպանության նախարարին էին հաթաթա տալիս:

Մինչեւ ե՞րբ: Ինչ այգի, ինչ այգեպան, ինչ հիմն, ինչ դրոշ, երբ պետականության համար կենսական այս ինստիտուտները չենք կարողանում միասնաբար պաշտպանել»,-ընդգծեց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ