Արամ Սարգսյանի ունեցվածքը բավական բազմազան է

«Հանրապետություն» կուսակցության առաջին համար Արամ Սարգսյանը 2 անշարժ գույք ունի:

Նա Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ ունի 1 հողամաս Արարատի մարզում եւ 1 տարածք Երեւանում: Որպես շարժական գույք հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ «Mercedes-Benz G350» (1997թ.) եւ «Hyundai Tuscani 2.0» (2017թ.) մակնիշների:

Որպես թանկարժեք գույք Սարգսյանը հայտարարագրել է 100 հազար դոլարանոց գրիչների հավաքածու, 25 հազար դոլարանոց ժամացույց եւ չգնահատված 16-րդ դարի նկար:

Վերջին 1 տարում նա «Գալիք» ՍՊԸ-ից որպես շահաբաժին 28 մլն դրամ եկամուտ է ստացել: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նա ունեցել է 16 մլն դրամ, 20 հազար դոլար եւ 5000 եվրո:

Սարգսյանը 50 տոկոս բաժնեմաս ունի «Գալիք» ՍՊԸ-ում, 45 տոկոս՝ «Հատուկ ցեմենտ» ՍՊԸ-ում եւ 25 տոկոս՝ «Կավաշեն» ՍՊԸ-ում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ