«Դուք մեծ զասլուգա ունեք, որ մենք էսօր անկախ Հայաստան ունենք, հանկարծ էս էլ չկորցնենք…». Սասուն Միքայելյան

Այսօր Երկրապահ կամավորականների միությունից ավելի քան 500 մարդ մասնակցում է զորավարժություններին. Մենք մեր մասնակցությունն ենք ունեցել, որպեսզի մեր բանակը կարողանա գալ նորից իր մարտական դիրքին: Այս մասին հունիսի 7-ին, ԵԿՄ Արարատի մարզային խորհրդի նիստում հայտարարեց ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«Մենք՝ երկրապահներս, պետք է միշտ պատրաստ լինենք ու պատրաստվում ենք: Մեր գերխնդիրը համախմբվածությունն է: Ինչ իշխանություն էլ լինի, եթե մենք համախմբված չլինենք, ոչ մեկը մեզ հետ հաշվի չի նստի:

Դուք մեծ զասլուգա ունեք, որ մենք էսօր անկախ Հայաստանի Հանրապետություն ունենք, ինքնիշխանություն ունենք: Հանկարծ էս էլ չկորցնենք, ամեն րոպե, ամեն վայրկյան մեր գործողություններով հասնենք կայունացման, ամրապնդման, ներքին այս քաղաքական խժդժանքը վերանա:

Բանակն էսօր 24 ժամ պիտի քուն-դադար չունենա, էս 6 ամսվա զինադադարը ժամ-ժամ, քափուքրտինքով համալրենք»,-ասաց նա:

Նշենք, որ հանդիպմանը մասնակցում էր նաեւ Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ