«Խմե, մռնիմ սրտիդ». Հոռոմ գյուղի տղամարդիկ կոնյակով ու մրգերով սեղան էին դրել ճանապարհին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում է։ Հոռոմ գյուղում նրա համար սեղան էին գցել։

«Շնորհակալ եմ կոնյակի համար, ժպիտների համար», — ասաց Փաշինյանը։

Նա ներողություն խնդրեց բոլոր բացթողումների ու սխալների համար։

Գյուղացիները Փաշինյանին խնդրեցին մեկ բաժակ էլ խմել։

«Քարոզարշավին չի կարելի խմել», — ասաց նա։

«Խմե, չխմիր՝ կնեղանամ։ Խմե, լրիվ», — ասաց գյուղացիներից մեկը, մեկ ուրիշն էլ ավելացրեց. «Խմե, մեռնեմ սրտիդ»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ