Գողության նպատակով մտել էր 2 բնակարան, երկուսում էլ տանտերերը տանն էին եղել, դիմել էր փախուստի

Հունիսի 5-ին ոստիկանության Սեւանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալ էին ստացել, որ Սեւան քաղաքի Նալբանդյան փողոցի մի բնակարանից գողություն է կատարվել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկած միջոցառման արդյունքում, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց Երեւանում հաշվառված 39-ամյա մի տղամարդ: Փաստերի ճնշման տակ նա խոստովանեց, որ մեկուկես ժամ առաջ, օգտվելով մուտքի դուռը կողպված չլինելու հանգամանքից, գողության նպատակով մտել էր մի բնակարան, սակայն հանդիպելով տանտիրոջը՝ դիմել էր փախուստի:

Հետագա հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ նախորդ փորձից մոտ մեկուկես ժամ առաջ տղամարդը, կրկին բաց դռնով, մտել էր նույն շենքի մեկ այլ բնակարան: Այս դեպքում էլ, սակայն, տանտերը տանն էր, եւ տղամարդը դարձյալ փախել էր ձեռնունայն:

Քննությամբ հանգամանքները պարզվում են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ