Աֆղանստանում ռազմական ուղղաթիռ Է ընկել, զոհվել Է երեք մարդ

Աղետի Է ենթարկվել Աֆղանստանում ռազմաօդային ուժերի ուղղաթիռը, երեք զինվորականներ զոհվել են, եւս մեկը վիրավոր Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է TOLO News հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը: Նախարարության հայտարարության համաձայն, Մի-17 ուղղաթիռը հունիսի 8-ի գիշերն աղետի Է ենթարկվել Աֆղանստանի կենտրոնական մասում գտնվող Վարդաքի նահանգի Ջաղաթուի շրջանում:

Պատահարի վայր Է ուղարկվել ուղղաթիռ՝ տուժածին հիվանդանոց տեղափոխելու համար: Հեռուստաալիքի տվյալներով, ուղղաթիռի կործանման համար պատասխանատվությունն ստանձնել Է «Թալիբան» արմատական շարժումը: Աֆղանստանում ընթանում Է կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում Էր երկրի գյուղական շրջանները եւ հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա: Դրան զուգահեռ Աֆղանստանում իր ազդեցությունն Է ուժեղացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Աֆղանստանի պաշտպանության ու անվտանգության ազգային ուժերն ամբողջ երկրում համատեղ գործողություններ են անցկացնում ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ: 2020 թվականի սեպտեմբերի 12-ին Քատարի մայրաքաղաք Դոհայում Աֆղանստանի կառավարության եւ «Թալիբան»-ի միջեւ մեկնարկել են հաշտության բանակցությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ