Անեկդոտ վարչապետ Նիկոլ Փաշինյանից

Պատգամավորը հետաքրքրվեց վարչապետից՝ ինքը կընդունե՞ր որևէ նախարարության կողմից նման ծրագրի ներկայացում, որտեղ չկան չափելի ցուցանիշներ:

Ի պատասխան Փաշինյանը հարց տվեց. «Եթե մենք ասում ենք, որ մինչև 2023 թվականը Հայաստանում ծայրահեղ աղքատություն չպետք է լինի, դա չափելի՞ է, թե՞ ոչ: Ավելի կոնկրետ ցուցանիշ չի լինիում ուղղակի:

Եթե ծրագրում գրեինք, որ աղքատությունը Հայաստանում կրճատելու ենք 7 տոկոսով, բայց վերջնական ցուցանիշը լիներ, ասենք, 5.9 տոկոս, ձեր խմբակցություն ի՞նչ էր անելու, հայտարարելու էր, թե շատ վատ է ամեն բան, ասել է 7 տոկոսով կկրճատի, բայց 5.9 տոկոսով է կրճատել, ուրեմն թող հրաժարական տա:

Հիմա մենք ասում ենք, որ ծայրահեղ աղքատություն չպետք է լինի, բայց պարզվում է, այնուամենայնիվ, 0.5 տոկոս ծայրահեղ աղքատություն կա, ձեր խմբակցություն ի՞նչ է անելու: Ինձ ձեր արձագանքն է հետաքրքիր»:

Այդուհանդերձ, վարչապետն անկեղծացավ և մեկնաբանեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության տարբեր անդամների կողմից հնչող հայտարարությունները. «Ձեր խմբակցության ելույթները ինձ ստիպում են հիշել առյուծի անեկդոտը՝ ասում ա, որ անապատում առյուծը հետևից ընկած լինի, ինչ կանես, ասում ա՝ ծառը կբարձրանամ, հետո ասում ա՝ չէ, ծառ չկա, չգիտեմ, ասում ա՝ կմտնեմ … սարը կբարձրանամ, ասում ա՝ սար չկա, ասում ա՝ չհասկացա՝ դուք իմ կողմից ե՞ք, թե առյուծի:

Հիմի ձեր ուզածն ի՞նչ ա, որ էդ փոփոխությունը լինի, թե՞ չլինի: Ինձ թվում է՝ դուք վախում եք նրանից, որ այդ ծրագիրը կիրականանա: Եթե դրանից եք վախում, ճիշտ եք անում»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ