ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է դերասանուհի Նարինե Ոսկանյանը:
-Եվ այսպես, Նարինե, սկսեցինք,
Ի՞նչ ասենք այն մարդկանց, ովքեր դեռ քյալա չեն կերել:
-Ամոթ իրանց, ուրեմն իրանք էս կյանքը չեն ապրել,, ոնց կարելի է ապրել ու քյալա չուտել)
-Առավոտյան քանի անգամ պետք է զարթուցիչը զնգա, որ Դուք արթնանաք:
-Մի անգամ))
–Ո՞ր շարքում էիք բախտ բաժանելուց:
–Ամենավերջին՝ էշից հետո էի))
-Եթե տղամարդը թույլ է տալիս, որ Դուք փակեք հաշիվը, նշանակում է…
-Նշանակում է էդ տղամարդը խոտ է:
-Հնդկական սերիալներ նայած կա՞ք:
-Լսած կամ, նայած՝ չկամ: Որ տանեցիրները նայում են, ես տունն եմ լինում, ստիպված լսում եմ)))
–Որևէ տեղ, որտեղ Դուք Ձեզ զգում եք, ինչպես ձուկը ջրում:
-Մոսկվան է:
–Քանի օր կարելի է ապրել 100 հազար դրամով:
-Եթե հաշվարկով ապրես 2 շաբաթ կձգես, եթե չէ՝ մի շաբաթ:
–Քանի՞ մետր եք մոտ խոհանոցային գործերին:
-Շաատ մոտ եմ, սիրում եմ պատրաստել, հյուրասիրել:
-Եթե լինեիք ԱԱԾ աշխատակից, ու՞մ կգնայիք «այցելության»:
-Բռնելու համա՞ր…Սերժին երևի:
-Ձեր մասին ամենամեծ սուտը, որ լսել եք երբևէ:
-Ասում էին, որ ես մեռել եմ)))
–Խորհուրդներտվողի՞, թե՞լսողիդերումեքլինումառավելհաճախ:
-Նայած.. եթե լավ խորհուրդ տվող է, լսել սիրում եմ: Ես խորհուրդ տալ շատ չեմ սիրում ՝ մենակ էն դեպքում, երբ զգում եմ, որ շատ անհրաժեշտ է:
–Ռետին տանք Ձեր կյանքի ո՞ր հատվածը ջնջեք:
-Էս վերջին 10 տարին:
-Եթե վարչապետ Փաշինյանը Ձեզ հրավիրեր ճաշի, Դուք…
-Կերթայի, հետը հաց կուտեի)))
-Օղի, գինի, թե կոկտեյլ.. թե էս ցրտին ինչ կոկտեյլ:
–Միայն ու միայն օղի:
– Արտահայտություն, որը կուզեիք հանել Ձեր բառապաշարից:
-Հանեմ բառապաշար չի մնա, սաղ քֆուրներս կմնան))
–Բանկից վարկով գումար վերցրե՞լ եք:
-Ոչ, երբեք:
-Եվ վերջում՝ ինչի՞ց կարելի է հայտնվել 7-րդ երկնքում:
-Երբ ծնողներդ, ընկերերդ, շրջապատդ լավ են, առողջ են, կարելի է հայտնվել 7-րդ երկնքում: