Սենսացիոն բացահայտում, Նոր քրեական գործ

Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրվել` խոշոր չափի կաշառք ստանալու հոդվածով։ Այս մասին տեղեկացնում է Քոչարյանի փաստաբանական խումբը։

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունը փետրվարի 12-ին,  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին  նոր մեղադրանք է առաջադրել:

Բացի ՀՀ քրեական օրենսգրքի սահմանադրական կարգի տապալմանը վերաբերող 300.1-րդ հոդվածից՝  Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի  4-րդ մասի  2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը»,–ասված է պաշտպանական խմբի տարածած հայտարարության մեջ:

Ապա` ի հավելումն նախորդ հրապարակման պաշտպանական խումբը տեղեկացրել է, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է քաղաքացի Սիլվա Համբարձումյանի կողմից կատարված՝ ենթադրյալ կաշառք տալու հայտարարությանը:

Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ