Տեառնընդառաջը Հայ Առաքելական եկեղեցու տերունի և անշարժ տոներից է, որը նշվում է Սուրբ Ծննդից քառասուն օր հետո՝ փետրվարի 14-ին. բայց տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան:
Տոնը նվիրված է քառասունօրյա մանուկ Հիսուսի ընծայմանն Աստծուն: Մարիամը Հիսուսին տանում է Երուսաղեմի տաճար:
Այստեղ էր Սիմեոն անունով արդար և բարեպաշտ ծերունին[1] որը մահ չպիտի տեսներ այնքան, մինչև տեսնի Փրկչին:
Տեսնելով մանուկ Հիսուսին՝ վերջինս զգում է Փրկչի ներկայությունը և ընդառաջ է ելնում նրան. այստեղից էլ՝ ‹‹Ելանել ընդ առաջ Տեառն›› արտահայտությունը:
Տոնն իր ծագմամբ շատ ավելի հին է, և այն իր նախնական հենքով որոշակի աղերսներ է ունեցել այնպիսի հին աստվածների պաշտամունքի հետ, ինչպիսիք են երազների մեկնիչ և դպրության ու արվեստի պաշտպան Տիրը, կրակի ու արևի աստված Վահագնը։