Նիկոլ Փաշինյանը հայտնեց պատերազմի հետևանքով զոհերի թիվը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ այս պահի դրությամբ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով պաշտոնապես հաստատված զոհերի թիվը 3700 է:

«Այս պահին պաշտոնապես հաստատված զոհերի թիվը 3700-ի մոտ է: Ենթադրում ենք, որ այն կարող է հասնել 4000-ի»,

Նշենք, որ զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1558 աճյուն, որից 27-ը` նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ