Նիկոլ Փաշինյանը կարևորեց աշխատանքի արտադրողականության բարձրացումը

Հայաստանում աշխատանքի արտադրողականությունը շատ ցածր է:

Քարոզարշավի շրջանակում Գայ համայնքի բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանում միջին աշխատողը մեկ ժամվա ընթացքում ստեղծում է վեց դոլարի արդյունք, մինչդեռ Եվրասիական տնտեսական միության երկրների համեմատ կրկնակի քիչ է, Եվրոպական միության երկրների համեմատ 10 անգամ ցածր: Մեր խնդիրն է, որպեսզի աշխատանքի արդյունավետությունը ավելացնենք»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով` կառավարությունը պետք է աջակցի, որպեսզի մարդու աշխատանքը հնարավորինս արդյունավետ դառնա, օրինակ` էլեկտրախնայողության հարցում, ավելի շատ տեխնիկա օգտագործի և ձեռքի աշխատանքը ավելի քիչ լինի:

«Պետք է այնպես անել, որ մեր գյուղացիները հնարավորություն ունենան նոր տեխնոլոգիաներով իրենց իսկ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնել»,- եզրափակեց Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ