Ուռուցքաբանը նշել է այն մթերքները, որոնցից անհրաժեշտ է հրաժարվել

Բժիշկ Միխայիլ Մյասնյանկինը «Հինգերորդ ալիքին» ասել է այն մթերքների մասին, որոնք կարող են ուռուցքաբանական հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ:

Բժիշկը նշել է, որ քաղցկեղածին նյութերը հայտնվում են արևածաղկի ձեթի մեջ միսը տապակելու, հատկապես՝ դրա կրկնակի օգտագործման դեպքում:

«Օրգանիզմում չպետք է լինի շատ ճարպեր, կալորիաներ, շաքար պարունակող սնունդ: Այս մթերքները կարող են հարակից պաթոլոգիաներ առաջացնել, որոնց պատճառով օրգանիզմը չի կարողանա նորմալ պայքարել ուռուցքաբանական հիվանդությունների դեմ», – բացատրել է Մյասնյանկինը:

Բացի այդ, բժիշկը նշել է նաև քաղցկեղածին նյութերով կամ հանքային պարարտանյութերով աղտոտված մթերքների՝ առողջության վրա վնասակար ազդեցության մասին:

«Անհրաժեշտ է բացառել ալկոհոլը, որը ազդում է որպես քաղցկեղածին նյութ, հատկապես նպաստում է լյարդի ուռուցքի առաջացմանը», – ասել է ուռուցքաբանը:

Մյասնյանկինը կոչ է անում սննդակարգում ներառել շատ կանաչիներ, մրգեր և բանջարեղեն, որոնք հարուստ են հակաքաղցկեղածին նյութերով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ