«Ստացվում է, որ մենք անիմաստ գրգռելու ենք մեր հայրենակիցներին»․ Նիկոլ Փաշինյան

Այս փուլում Կառավարությունը որոշել է Հարկային օրենսգրքի փոփոխություններից հանել վիճելի հոդվածը:

Փետրվարի 13-ին ԱԺ-ում կառավարության 5 տարվա գործունեության ծրագիրը ներկայացնելիս այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի՝ հարկային օրենսգրքի փոփոխություններին վերաբերող  հարցին:

Պատգամավորը մասնավորապես նշեց, որ իրավաբանական, խորհրդատվական եւ հաշվապահական ծառայություններ մատուցող անձնաց նկատմամբ հարկային բեռը 4-6 անգամ ավելացնելը կարող է անցանկալի հետեւանքների հանգեցնել:

«Պատճառն այն է, որ այսօր ՊԵԿ-ը համապատասխան ծրագրային ապահովում չունի, որպեսզի կարողանա իրականացնել այդ հարկային վարչարարությունը: Այսինքն՝ մենք անիմաստ կվիճենք մեր հարգելի հայրենակիցների հետ, բայց այսպես, թե այնպես, մենք նրանց նկատմամբ օրենքի կիրառումն ապահովող լծակներ չենք ունենա:

Կստացվի, որ օրենքում մենք կգրենք, որ նրանք պետք է ինչ-որ չափով հարկ վճարեն, իսկ իրականում նրանք կշարունակեն այնքան վճարել, որքան հիմա են վճարում կամ ավելի քիչ», – խոստովանեց Փաշինյանը՝ հասարակության քննադատության ալիքի ներքո նորից հրաժարվելով իր որոշումից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ