Ծառուկյանը մեքենա է նվիրել ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանին

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 20-ամյա ըմբիշ Մալխաս Ամոյանին արտասահմանյան մակնիշի ավտոմեքենա է նվիրել:

Ըմբիշն անցած տարի Սլովակիայում Ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի  Հայաստանի հավաքականի կազմում 67 կգ քաշային կարգում հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Մալխաս Բիմբաշի Ամոյանը (ծնվ․ 1999 թ․ հունվարի 22, Երևան), ազգությամբ եզդի հունահռոմեական ոճի հայաստանցի ըմբշամարտիկ, 67 քաշային կարգում 2018 թվականի երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն է:

2017 թվականի երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն, ինչպես նաև երիտասարդների Եվրոպայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր։ Հանդես է գալիս գերմանական Բունդեսլիգան ներկայացնող Իսպրինգեն ակումբում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ