Մինչ ծրագրին անցնելը Փաշինյանը նախ բոլորին շնորհավորեց խորհրդարանական ընտրությունների կապացությամբ՝ նշելով, որ այս ընտրությունները բացառիկ էին 3-րդ հանրապետության պատմության մեջ, քանի որ դրանք միջազգային եւ հայաստանյան հանրությունը գնահատեց արդար, ազատ եւ թափանցիկ, եւ ընտրության արդյունքները առաջին անգամ չվիճարկվեցին որեւէ քաղաքական ուժի կամ անձի կողմից․
«Մենք ունենք լեգիտիմության աննախադեպ բարձր աստիճան ունեցող խորհրդարան եւ կառավարություն»,-նշեց վարչապետը՝ հավելելով, որ մնում է հայրենիքն ազատել քրեաօլիգարխիկ եւ կոռուպցիոն կառավարման վերջին բացիլներից։
Փաշինյանն ասաց, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները բացառիկ էին իրենց բովանդակային իմաստով, որովհետեւ քաղաքացիներն ընտրում էին ոչ միայն խորհրդարան, այլեւ վարչապետ։
Նա շնորհակալություն հայտնեց իրենց ձայնը «Իմ քայլը» դաշինքին վստահած քաղաքացիներին, եւ, ընդհանրապես, բոլոր այն քաղաքացիներին, որոնք մասնակցել են ընտրություններին, կամ ընտրել են ուրիշ քաղաքական ուժի, կամ ընտրություններին ընդհանրապես չեն մասնակցել։