«Թող որեւէ մեկին չթվա՝ վարչապետի պաշտոնը ավտոմատներով ու տանկերով պահելու ենք»․ վարչապետ Փաշինյան

Շատ դեպքերում մեր ամենապրիմիտիվ հարցերի լուծման համար մենք գնում, վարկ ենք վերցնում, արտասահմանից փորձագետներ ենք հրավիրում: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի այն հարցադրմանը, թե կառավարության ծրագրում բավական հաճախ նշվում է փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակման, ցուցանիշների բարելավման մասին` այդ թվում նաեւ ծրագրային բյուջետավորման կոնտեքստում:

«Գործադիրի դիրքորոշումն ինչպիսի՞ն է այն հարցի շուրջ, թե ինչ եղանակներով կարելի է ընդլայնել ԱԺ-ի եւ ՀՀ քաղաքացիների ներգրավումը այս ցուցանիշների մի կողմից մշակման եւ հետո նաեւ դրանց նկատմամբ վերահսկողության ընդլայնման հնարավորությունների մասին»,- հարցրեց պատգամավորը:

«Այդ թեման շատ է շոշափվում, որ մեր ծրագրում ինչ-որ բաներ չկան գրած: Ես երեկ ասացի, որ չկա գրված, որ անցկացնելու ենք ազատ, արդար ընտրություններ: Եթե այդպես մոտենանք, կարող է մեկնաբանվել այսպես՝ եթե չեն գրել ծրագրում, ուրեմն առաջիկա ընտրություններին կառավարությունը պատրաստվում է կեղծել:

Բայց մենք համարում ենք, որ խնդիրներ կան, որ լուծված են եւ մենք այդ խնդիրներին` համեյնադեպս այդ մակարդակում` ահազանգի մակարդում, պետք է չվերադառնանք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ