Աշոտ Ղազարյանը գտնվում է «Նորք-Մարաշ» ԲԿ-ում

Հումորիստ, դերասան Աշոտ Ղազարյանը գտնվում է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում: Նա անոթային հիվանդությունների բաժանմունքում է:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում Ղազարյանն ասաց, որ անոթային խնդրով է տեղափոխվել հիվանդանոց, արդեն բավականին լավ է զգում իրեն:

Ղազարյանն այլ հարցի չցանկացավ պատասխանել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ