Որոնք են եղել 2018-ին նորածիններին տրված ամենաշատ անունները

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականին նորածին երեխաներին առավել հաճախակի տրվող անունները։

Աղջիկներին ամենաշատը տրվող անունը Նարեն է՝ 657, այնուհետև հաջորդում են

 Մարիա՝ 598, Մանե՝ 495, Մարի՝ 486, Արփի՝ 421, Էլեն՝ 402, Անահիտ՝ 393, Մարիամ՝ 391, Միլենա՝ 385, Եվա՝ 383 անունները։

Տղաներին ամենաշատն անվանակոչում են Դավիթ՝ 1403, այնուհետև հաջորդում են

 Նարեկ՝ 1077, Հայկ՝ 529, Մարկ՝ 525, Տիգրան՝ 519, Ալեքս՝ 472, Արեն՝ 426, Արթուր՝ 413, Գոռ՝ 408, Սամվել՝ 353 անունները։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ