Շտապօգնության աշխատակիցը Toyota-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 29-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:

Այդ օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 53-ամյա Արմեն Սիմոնյանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցի թիվ 2/8 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 60-ամյա Խաչատուր Ավդալյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Սիմոնյանը աշխատում է «Աստղիկ» բժշկական կենտրոնի շտապօգնությունում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ