Հնդկաստանում հարսնացուն մահացել է հարսանիքի ժամանակ, և փեսացուն ստիպված է եղել ամուսնանալ նրա քրոջ հետ

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում հարսանեկան տոնակատարությունն ընթանում էր բուռն ընթացքով: Արարողությունն արդեն մոտենում էր ավարտին, երբ Սուրաբի անունով հարսնացուն հանկարծամահ եղավ իր փեսացուի՝ Մանջեշ Կումարի կողքին:

Հարազատները շտապ բժիշկ են կանչել, սակայն վերջինս արձանագրել է աղջկա մահը. նա մահացել էր սրտի կանգից, գրում է India.com-ը: Ի սկզբանե հարսնացուի մահից ցնցված ընտանիքները շփոթված էին, բայց հետո նրանց մոտ տարօրինակ միտք հղացավ:

Հարազատները որոշեցին չեղյալ չհայտարարել տոնակատարությունը, այլ տղային ամուսնացնել մահացածի քրոջ հետ:

«Մենք չգիտեինք, թե ինչ պետք է անեինք այս իրավիճակում: Երկու ընտանիքներն էլ միասին նստեցին, և ինչ-որ մեկը առաջարկեց ամուսնացնել իմ կրտսեր քրոջը` Նիշային, փեսացուի հետ», — ասել է մահացած աղջկա եղբայրը` հավելելով,

«Դա փորձություն էր մեր ընտանիքի համար: Մի դուստրը մահացած պառկած էր մի սենյակում, իսկ երկրորդի հարսանիքը նշում էինք մյուս սենյակում: Մենք երբեք նման խառն զգացմունքներ չենք ապրել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ