«Մենք ձայնագրություն ունենք». վարորդները վիճեցին նախարար Արշակյանի հետ

Բողոքի ակցիա կառավարության շենքի առջև՝ վաղ առավոտից:

Այս անգամ այստեղ մի քանի ժամ հավաքվել էին «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները: Նրանք կառավարությունից են պահանջում վրացական սահմանին կուտակված աջ ղեկ ունեցող  մեքենաների ներկրման թույլտվություն:

Ավտոմեքենայի ղեկը աջից ձախ փոխելը վտանգավոր է, կառավարության շենքի առջև այսօր առավոտից հայտարարում էին «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները:

Ակցիայի մասնակիցները Հանրապետության հրապարակում ավտոերթ կազմակերպեցին: Այս ընթացքում վթարվեց նրանց մեքենաներից մեկը: Ու մինչ նրանք փորձում էին հասկանալ, թե ինչ կատարվեց, մասնակիցներից երկուսի հետ կառավարությունում հանդիպեց  վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ