«Այ մարդ գոնե քարտուղարուհուն ասեր, զանգեր, կանչեր»․ վարչապետ Փաշինյանը կատակեց

Առաջիկա 5 տարիներին կառավարության գործունեությունը միտված է լինելու ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված, մրցունակ ու ներառական տնտեսություն կառուցելուն:

Այսօր խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մեջբերելով ծրագրի առաջին պարբերությունը:

Տեխնոլոգիական զարգացումը, վարչապետի խոսքով, պետք է ներառի տնտեսության բոլոր ոլորտները:

«Օրինակ` գյուղատնտեսության մեջ զբաղված մեր հայրենակիցները պետք է կարողանան ավելի քիչ ֆիզիկական աշխատանք կատարեն և ավելի շատ մտավոր աշխատանք, որ միավոր գյուղատնտեսական արտադրանք ստանալու համար ավելի քիչ ուժ կիրառվի և ավելի շատ մտավոր աշխատանքի արգասիք, այսինքն` տեխնոլոգիա»,- ասաց Փաշինյանը:

«Մեր տնտեսության բոլոր ճյուղերը պետք է համապատասխանեն բնապահպանական կանոններին»,- ասաց նա:

Արտահանման ցուցանիշների աճի մասին խոսելիս` Փաշինյանն ընդգծեց, որ այն առաջին հերթին ուղղված է լինելու մենաշնորհների դեմ պայքարի ու մրցունակ տնտեսություն ունենալու գաղափարի իրագործմանը:

Spread the love
  •   
  •   
  •   
  •  
error: Content is protected !!