Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիա այցը մեկնարկել է. Ֆրանսիայի Ազգային ժողովի մոտ նրան դիմավորեց Ռիշար Ֆերանը

Քիչ առաջ մեկնարկեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա: Առաջին հանդիպումը նախատեսված էր Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի հետ: Վերջինս էլ Նիկոլ Փաշինյանին դիմավորեց Ֆրանսիայի Ազգային ժողովի մոտ: Հանդիպումը փակ ֆորմատով է անցկացվում:

Ֆերանի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը ուղևորվելու է Ելիսեյան պալատ, որտեղ նախատեսված է հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ