Պուտինը Ծառուկյանին հրավիրել է Սոչի

Վլադիմիր Պուտինի հրավերով Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը փետրվարի 13-ից 15-ը Սոչիում մասնակցելու է Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքներին:

Համաժողովը հեղինակավոր հարթակ է, որը նպաստում է ազգային տնտեսությունների կայուն աճին, տարածաշրջանում ներդրումային ներուժի իրացմանը, փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը եւ ռուսական ընկերությունների եւ օտարերկրյա գործընկերների միջեւ գործարար կապերի ամրապնդմանը:

Համաժողովն այց տարի անցկացվում է «Ազգային ծրագրեր. Ռազմավարությունից մինչեւ գործողություն» խորագրի ներքո:

Համաժողովի կազմակերպիչները լիահույս են, որ այն նպաստելու է տարբեր երկրների միջև փոխշահավետ գործարար եւ հումանիտար կապերի ընդլայնմանը, հնարավորություն է տալու քննարկել Ռուսաստանի ներդրումային հնարավորությունների բարեհաջող իրականացման, մրցունակ բիզնես միջավայրի ստեղծման, կոնկրետ ոլորտների, ընկերությունների եւ նախագծերի համար արդյունավետ լուծումներ գտնելու հետ կապված հիմնախնդիրները:

Գագիկ Ծառուկյանը Սոչի է մեկնելու վաղը՝ փետրվարի 13-ին:

 

Spread the love
  •   
  •   
  •   
  •  
error: Content is protected !!