Արտակարգ պատահար Ադրեջանում. Բաքվում արգելել են «Ղարաբաղը վերադարձնելու» պահանջով հանրահավաքի անցկացումը

Բաքվի քաղաքապետարանն արգելել է «Ղարաբաղ» հասարակական կոմիտեին հանրահավաք անցկացնել՝ «վճռական միջոցների ընդունում գրավյալ տարածքների ազատագրման համար» պահանջով: Հանրահավաքը նախատեսված էր անցկացնել փետրվարի 16-ին:

Ինչպես հայտնում է «Թուրան» գործակալությունը, քաղաքապետարանի որոշման մեջ ասվում է, որ «նախագահ Իլհամ Ալիևն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում երկրի տարածքային ամբողջականության վերականգնման համար:

Դա արվում է և՛ Ադրբեջանի ներսում, և՛ դրսում՝ ազգային շահերին համապատասխան»:

«Ղարաբաղ» հասարակական կոմիտեն Ադրբեջանում կազմավորվել է 2018 թվականին, այն 17 հասարակական կազմակերպություն է ներառում:

Spread the love
  •   
  •   
  •