ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի ուղիղ եթերի միջոցով ընթերցել է արձակագիր, գրող Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» ստեղծագործությունից և շնորհավորել Հրանտ Մաթևոսյանի 84-ամյակը:
Ընթերցելուց հետո Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ փաստացի ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ կատարվեց Հրանտ Մաթևոսյանի հորդորը. «Հայ ազգը չկոտրվեց»:Մանրամասները` տեսանյութում:
Հրանտ Մաթևոսյանը գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Օգոստոս»-ը, լույս է տեսել 1967 թվականին։ ՍՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։ 1996-2000 թվականներին նախագահել է Հայաստանի գրողների միությունը։
Ստեղծագործությունները թարգմանվել և հրապարակվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լիտվերեն, մոլդովերեն, էստոներեն, վրացերեն, ղազախերեն, ղրղզերեն, ուկրաիներեն, չեխերեն, հունգարերեն, նորվեգերեն, բուլղարերեն և այլ լեզուներով։Առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն էր։
Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։ Մաթևոսյանի հետագա ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի և գյուղացու հետ։
Այսօր Հրանտ Մաթեոսյանի 84-ամյակն է:
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, February 11, 2019