TikTok չելենջի պատճառով ավելի քան 50 երեխա տեղափոխվել է հիվանդանոց

Մեծ Բրիտանիայի ազգային առողջապահական ծառայությունը կոչ է արել արգելել երկրում փոքր գնդիկավոր մագնիսների վաճառքն այն բանից հետո, երբ TikTok մարտահրավերի պատճառով ավելի քան 50 երեխա հոսպիտալացվել է: News.ru-ի փխանցմամբ` այս մասին հայտնում է Express-ը:

Այդ մարտահրավերի համաձայն, յուրաքանչյուր այտին անհրաժեշտ է տեղադրել երկու մագնիս այնպես, որ փիրսինգի տպավորություն թողնի ու այդ ամենը տեսանկարահանել: Որոշ երեխաներ մագնիսները կուլ են տվել նկարահանման ընթացքում:

Բրիտանացի պաշտոնյաները պնդում են փոքրիկ մագնիսների վաճառքի ամբողջական արգելքը: Ըստ NHS-ի, վերջին երեք տարվա ընթացքում 65 անչափահասներ այդ մագնիստների պատճառով շտապ վիրահատություն կարիք են ունեցել։

«Մագնիսները գրավում են երեխաներին: Դրանք կարող են թվալ որպես էժան և դրական միջոց երեխաներին զբաղեցնելու համար, բայց իրականում դրանք անվտանգ չեն և չպետք է վաճառվեն», — ասել է NHS- ի խոսնակ Սայմոն Քենին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ