«Nissan Murano» մակնիշի մեքենան «Շանգրիլա» խաղատան դիմաց բախվել է էլեկտրասյանը. մեքենան մեջտեղից կիսվել է. կա 2 զոհ

Այսօր՝ մայիսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։40-ի սահմաններում «Nissan Murano» մակնիշի 36 VG 124 համարանիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս «Շանգրիլա» խաղատան դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը մասամբ հայտնվել բաժանարար և հանդիպակաց երթևեկելի գոտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի, մեջտեղից կիսվել է, գազաբալոնը շպրտվել է, մահացածները հայտնաբերվել են դրսում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ