ՃՈ աշխատակիցը բերման ենթարկելիս պատահաբար կրակել է 19-ամյա տղայի գլխին

ՌԴ Նովոսիբիրսկում ՃՈ ծառայողները ավտոճանապարհին հանդիպել են մգեցված ապակիներով ավտոմեքենայի և պահանջել կանգ առնել, սակայն վարորդը և մեքենայում գտնվող նրա ընկերները, չեն հնազանդվել, հայտնում է Life.ru-ն:

Ի վերջո, ոստիկաններին հաջողվել է կանգնեցնել ավտոմեքնենան, իսկ դրա վարորդին ու ուղևորներին բերման են ենթարկել: Սակայն, ուղևորներից 19-ամյա Վեկիլ Ա-ն սկսել է դիմադրություն ցույց տալ՝ ոտքերով հարվածելով ճանապարհային ոստիկանության սպային:

Դրանից հետո իրավապահը սկսել է ծեծել տղային, ոլորել ձեռքերը և հրամայել պառկել գետնին, ապա հանել է ատրճանակը և, ինչպես ինքն է ասում, պատահաբար կրակել նրա գլխին:

Նշվում է, որ տուժածը ծանր վիճակում տեղափոխվել է մարզային հիվանդանոց: Քննչական կոմիտեն աշխատակցի նկատմամբ քրեական գործ է հարուցել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով: Այժմ քննիչները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ