Խանջյան փողոցի թունելում տեղադրվել է արտաքին լուսավորության նոր ցանց

Շարունակվում են Երևանի տրանսպորտային թունելների լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները։

Այս անգամ արտաքին լուսավորության նոր ցանց է տեղադրվել Խանջյան փողոցի թունելում՝ հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

«Նոր տեղադրված լուսադիոդային էներգախնայող լամպերն ապահովում են լավ տեսանելիություն և էլեկտրաէներգիայի զգալի խնայողություն:

Հունիսի վերջին նախատեսում ենք ավարտել Երևանի բոլոր տրանսպորտային թունելների լուսավորության արդիականացումը: Անվտանգ երրթևեկություն ենք մաղթում վարորդներին»,- ասված է հաորդագրությունում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ