Պուտինը և Լուկաշենկոն ծովային զբոսանք են կատարել

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն շաբաթ օրը ծովային զբոսանքի են մեկնել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոն դեռ պաշտոնական այցով Ռուսաստանում է, երեկ և այսօր զրույց է տեղի ունեցել երկու նախագահների՝ Լուկաշենկոյի և Պուտինի միջև», — ասել է Կրեմլի խոսնակը՝ հիշեցնելով, որ առաջնորդների պաշտոնական բանակցությունները տեղի են ունեցել ուրբաթ:

«Այսօր այդ բանակցությունների ոչ պաշտոնական մասն է», — ասել է Պեսկովը: Նրա խոսքով` Պուտինն ու Լուկաշենկոն ուրբաթ օրը «պայմանավորվել են, որ կօգտվեն լավ եղանակից, ռուսական հարավի գեղեցիկ բնությունից»: «Այսօր նրանք նավով ուղևորևություն են կատարել», — ասել է Պեսկովը:

Կրեմլի խոսնակը, պատասխանելով հարցին, թե արդյոք ոչ մի արտառոց բան չկա նրանում, որ երկու նախագահների շփումը Սոչիում տևել է մեկ օրից ավելի, ասել է` ոչ: «Ալեքսանդր Գրիգորևիչը բազմիցս գիշերել է [Ռուսաստանում]: Բելառուսի ցանկացած քաղաքացի, իրոք, [Ռուսաստանում] իրեն զգում է ինչպես իր տանը, նա կարող է ազատորեն գալ, հեռանալ, գիշերել, ինչպես Ռուսաստանի քաղաքացիները», — ասել է Պեսկովը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ