Որքան մոտենում են արտահերթ ընտրությունները, այնքան գնալով էլ ավելի կանխատեսելի է դառնում Նիկոլ Փաշինյանի հավանական հաղթանակը: Սակայն այս օրերին ընդդիմադիրները ամեն կերպ փորձում են համոզել հանրությանը, որ իբրև թե Փաշինյանի վարկանիշն իջել է:
Մեր ստացած տեղեկությունների համաձայն այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է տանում Ռոբերտ Քոչարյանի շտաբը: Ինչպես մեզ հայտնեցին մեր հավաստի աղբյուրները, վերջին օրերին Քոչարյանի կողմնակիցները բավականին մեծ գումար են վճարել GALLUP International Association-ին, որպեսզի վերջիններս առաջիկա օրերին հնարավորինս ցածր ներկայացնեն Փաշինյանի վարկանիշը:
Չնայած որ, անկախ ամեն ինչից հանրությունը հստակ գիտակցում ու պատկերացնում է, որ որքան էլ փորձեն ցածր ներկայացնել Փաշինյանի վարկանիշը, միևնույն է, նա առաջատարն է եղած թեկնածուներից ու ըստ ամենայնի կհաղթի ընտրություններում: