Հատուկ Քննչական ծառայությունն այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել:
Բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
Մեղադրանքն առաջադրվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ:
Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը։