«Սոչիում եղանակը լավն է, ինչպես տեսնում եք: Մենք կարող ենք լողալ», -Պուտինը Լուկաշենկոյին հրավիրել է ծովում լողալու

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին հրավիրել է Սոչիում ծովում լողալու: Այս հայտարարությունն արվել է երկու քաղաքական գործիչների հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Սոչիում եղանակը լավն է, ինչպես տեսնում եք: Մենք կարող ենք լողալ», — ասել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարը:

Բելառուսի նախագահը պատասխանել է. «Հաճույքով»:

Պուտինը նշել է, որ ծովը տաքանում է: Նա հույս է հայտնել, որ դա կնպաստի պետությունների ղեկավարների հանդիպման արդյունքների ձեռքբերմանը: Ռուսաստանի նախագահը նաեւ ասել է, որ շատ ուրախ է տեսնել Լուկաշենկային:

Մայիսի 28-ին Սոչիում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջեւ բանակցությունները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ