Քրեաօլիգարխիկ կառավարման նախորդ ռեժիմին վերադարձ այլևս չի կարող լինել: Այսօր խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ ամբիոնից ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այդուհանդերձ, նրա խոսքով, Հայաստանում դեռ խնդիրներ շատ կան, ու դրանց հաղթահարումը Փաշինյանը համարում է իր ղեկավարած իշխանության առաջնահերթ խնդիրը:
Վարչապետն անդրադարձավ նաև 2018թ-ի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններին` նշելով, որ դրանք աննախադեպ էին Հայաստանի համար, քանի որ արդյունքները որևէ մեկը չվիճարկեց:
Փաշինյանը հայտարարեց, որ ինքը ոչ միայն «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկած քաղաքացիների վարչապետն է,այլ ՀՀ բոլոր քաղաքացիների` անկախ նրանց կողմնորոշումից:
ՀՀ վարչապետն ԱԺ ամբիոնից շնորհավորեց 7-րդ գումարման բոլոր պատգամավորներին` հիշեցնելով, որ արտահերթ ընտրություններից հետոո առաջին անգամ է առիթ ունենում ԱԺ ամբիոնից ելույթ ունենալու:
Հիշեցնենք` վարչապետ Փաշինյանն այսօր ԱԺ է եկել ՀՀ կառավարության առաջիկա 5 տարվա գործունեության ծրագիրը ներկայացնելու համար: