ԹԵՍՏ. Կճանաչե՞ք արդյոք հայտնի դերասաններին

Հայկական կինո, կինոարվեստն ու կինոարտադրությունը Հայաստանում։ Հայկական կինոարվեստն սկզբնավորվել է ռուս և եվրոպացի կինոօպերատորների նկարահանած փաստավավերագրական ֆիլմերով։

Հայկական կինեմատոգրաֆի առաջին կադրերն ստեղծել է Ալեքսանդր Դիգմելյովը 1911 թվականին Սբ․ Էջմիածնում՝ նկարահանելով Ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցու թաղման արարողությունը։

Այդ կադրերը հետագայում համարվել են կորած, սակայն գտնվել են 2013 թվականին կինովավերագիրներ Ս. և Տ. Մաթոսյանների կողմից։ 1912 թվականին եգիպտահայ հրատարակիչ Վահան Զարդարյանը ստեղծել է հայկական թեմայով առաջին հայկական կինոնկարը, որ կոչվել է պարզապես «Հայկական սինեմա»:

Ֆիլմի շնորհանդեսը կայացել է 1913 մարտի 13-ին Կահիրեում: 1913 թվականին Իվան Պերեստիանին Ալեքսանդր Խանժոնկովի ստուդիայում էկրանավորել է Շիրվանզադեի «Նամուս» վիպակը։

 

Spread the love
  •   
  •   
  •