Այս կնոջ անունը Ֆիոնա Սիմփսոն է, եւ նա բառացիորեն իր մարմնով փրկեց իր երեխայի կյանքը:
Ավստրալիայի Հարավային Բորնետ քաղաքում ուժեղ փոթորիկ եւ կարկտահարություն է եղել, որի չափը հասել է թենիսի գնդակի չափսերին: Փոթորիկի ժամանակ այս կինը մեքենայի մեջ էր եւ կանգնեց ճանապարհի եզրին, քանի որ անհնար էր գնալ:
Սակայն ուժեղ կարկուտը կոտրեց մեքենայի պատուհանները, եւ Ֆիոնան ստիպված էր երեխային հատակին դնել` իր դիմաց եւ ծածկել երեխային իր մարմնով:
Նայեք այս հեմատոմաներին, որոնք հայտնվել են կարկուտի բազմաթիվ հարվածներից հետո: Երեխայի մարմինը, անշուշտ, նման հարվածների չէր դիմանա: