«Կան մարդիկ, որ մտածում են՝ հեսա, բան չմնաց, բայց սխալվում են». վարչապետ Փաշինյան

Այս ընթացքում մենք շանս ենք տվել և շանս ենք տալիս շատերին, գուցե բոլորին, և ովքեր չեն օգտվի այդ շանսից, փոխվել փոխվող իրականությանը զուգընթաց, ուրեմն այդ մարդկանցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները:

Հայաստանում գյուղապետարաններում 25 կիլոմետրանոց հաստիքացուցակ է՝ եղբայր, եղբոր կին, հորեղբայր, հորեղբոր տղա, հորեղբոր տղու ընկեր, բարեկամի ընկեր, ընկերոջ բարեկամ, վարորդ, հավաքարար, չգիտեմ ինչ, որոնք երբեք գործի չեն գալիս, և հետո ասում են ՀՀ-ում փող չկա: Ինչքան կա՝ եկեք այդ փողն արդյունավետ օգտագործենք, հետո մտածենք մնացածի մասին:

Բայց ես էլի եմ ասում՝ չեմ ուզում համահարթեցնել բոլորին և ամեն ինչ, խոսում եմ այն պրոբլեմների մասին, որոնք պետք է հուզեն մեզ բոլորիս: Ես չեմ կարող պնդել, որ ամենուրեք և համատարած ամեն ինչ հենց այդպես է: Ես գիտեմ և էլի եմ ասում, որ Հայաստանում համայնքների ղեկավարներ, ինչպես մարդիկ, ինչպես նախարարներ, ինչպես պատգամավորներ տարբեր են, և չի կարելի մի չափանիշով չափել բոլորին:

Ես ընդամենը խոսում էի այն ավանդույթների և ընկալումների մասին, որոնք կան, գոյություն ունեն: Ես ողջունում եմ բոլոր այն համայնքների ղեկավարներին, ովքեր ունեն իրենց համայնքների բնակիչների վստահությունը, և ովքեր պատրաստ են լինել կառավարության դաշնակիցը՝ հին իրականությունը նոր իրականությամբ փոխարինելու գործում:

Բնականաբար, մենք մեր գործունեության ընթացքում ամեն ինչ անելու ենք նրանց աջակցելու, զորավիգ լինելու, աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար, և ուզում եմ ասել, որ դա չի կարող լինել միակողմանի ճանապարհ, դա պետք է լինի երկկողմանի ճանապարհ»:

Որպես պետություն-համայնք համագործակցության հաջորդ կարևոր ուղղություն՝ վարչապետ Փաշինյանն առանձնացրել է շրջակա միջավայրի պահպանության և բնապահպանական մաքրության ապահովման ուղղությամբ հետևողական աշխատանքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ