«Գյուլող տղա եք, ինձ էլ ստեղ գյուլեք …». Վալերի Օսիպյան

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող է, այսօր «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով նիստին պատմեց, որ խմբի անդամները իրենց ես «կանդալել են»:

«Ինձ ու պարոն Եղիազարյանին էլ կանդալեցին: Մենք չէինք դադարում բանակցել, ինձ հաջողվեց համոզել մեր, ոստիկանների ձեռքերը ազատել: Հետո ինձ տարան դուրս։ Գնդից, երբ որ դուրս ես գալիս, ձախի վրա կանգնեցինք, Սեդրակ Նազարյանն էր կանգնած, Պավլիկի տղան էր մեքենայի մոտ ձեռքին թուղթ ու գրիչ ինչ-որ գրում ջնջում էր, ներկա-բացակա էր անում, բարձրախոս բերեցին տվեցին ձեռքս ու ինքնաձիգը պահեցին իմ ուղղությամբ, ասեցին՝ հիմա ստեղ քեզ պատի տակ գյուլում ենք, դիմի ոստիկաններին, թող զենքերը ցած դնեն ու գան միանան մեզ, դա տեւեց 3-5 րոպե, սպառնալիքը սպառնալիքի հետեւից, որ անպայման բարձրախոսով հայտարարվի, որ ոստիկանները գան միանան, ես բնական է, չհրամայեցի, դիմեցի կոչով, ասացի՝ հարգելի ոստիկաններ, խոսում է ձեր գործընկեր գնդապետ Վալերի Օսիպյանը, խնդրում եմ այս ուղղությամբ չկրակեք, իրենք էլ ձեր ուղղությամբ չեն կրակի, բա՝ մենք դա չէինք ուզում, ասի՝ ես սրանից ավել չեմ ասի»,- նկարագրեց Օսիպյանը:

Նա ասաց, որ խմբի անդամները ինչ-որ փոքր կապի միջոցներով էին խոսում, անկանոն վազում տարբեր ուղղություններով, մոլոտովի կոկտեյլներ էին պատրաստում:

Օսիպյանի խոսքով՝ իրեն հաջողվել էր համոզել հեռախոսն իր մոտ թողնել, քանի որ ինքը դրսի իրավապահների հետ կապող օղակն էր.

Նրա խոսքով՝ մեկ շաբաթ պատանդառության ժամանակ իրեն, Վարդան Եղիազարյանին ու մյուս ոստիկաններին հսկել են Արեգ Կյուրեղյանը, Սերգեյ Կյուրեղյանը. «Յոթ օր մնացինք պատանդավորված, մեզ հսկում էին Արեգ Կյուրեղյանը, Սերգեյ Կյուրեղյանը»:

Spread the love
  •   
  •   
  •   
  •  
error: Content is protected !!