Զավեշտալի պատահար Երևանում. հիվանդանոցում մահացածների հարազատներին այլ մարդկանց դիեր են տվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 11-ին, զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երևանում:

Երևանի հիվանդանոցներից մեկից 2 մահացածների դիերը հարազատները տեղափոխել են բնակության վայր, սակայն պարզվել է, որ Ջերմուկ տեղափոխված դին պետք է տեղափոխվեր Վանաձոր:

Պարզվել է նաև, որ վանաձորցիներն էլ իրենց հարազատի աճյունի փոխարեն Վանաձոր են տեղափոխել ջերմուկցու դին:

Այս պահին արդեն մահացածների հարազատները իրար հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի կատարեն դիերի փոխանակում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ