Այս հրաշք փոքրիկը կշռում է ընդամենը 940 գրամ: Նա ողջ է մնացել հղիության արհեստական ընդհատումից հետո:
25 –ամյա կինը հղիության 14 շաբաթում ցանկանալով ազատվել անցանկալի հղիությունից սկսել է ընդունել չինական հաբեր, սակայն զգալով, որ չի հաջողվում դադարեցնել հղիությունը և զգալով որ պտուղը սկսում է շարժվել, դիմել է ամեն հնարավոր միջոցի պտղից ազատվելու համար:
Մեծ է եղել բժիշկների զարմանքը, երբ պարզվել է, որ այդ ամենից հետո ողջ է մնացել: Տղայի մոտ դեռևս ձևավորված չեն բոլոր կարևոր օրգանները և նրա կյանքը կախված է բժշկական սարքավորումներից: Փոքրիկը դեռ չի կարողանում կուլ տալ, նա գտնվում է բժիշկների հոգատար ձեռքերում և նրանց հոգածության տակ: Փոքրիկը ողջ հիվանդանոցի սիրելին է և նրան հենց այդպես էլ կոչում են «Փոքրիկ», իսկ նրա մայրը փախել է հիվանդանոցից, երբ ազատվել է նրանից: