«Իմ հացին վայիս են եղել, հիմա էլ այս օրենքի պատճառով պետք է տուժեմ». Լիլիթ Կարապետյան

«Կան բաներ, որ գործից չհասկացող մարդիկ պետք է չանեն: Եթե նույնիսկ նոր կադրեր են գալիս, պետք է որոշում կայացնողը հին մարդ լինի, իսկ այս որոշումը ես հիմարություն եմ համարում»:Երգչուհին նշում է, որ պետությունն արվեստագետներին ոչնչով չի աջակցում, իսկ ինչո՞ւ պետք է վերջինս հարկ վճարի.

«Ուրիշ երկներում արվեստի մարդիկ շատ առավելություններ ունեն, անգամ ֆինանսական առումով: Իսկ մեր երկիրը չեղած տեղից փորձում է արվեստագետի հաշվին գումար վաստակել: Ինչո՞ւ: Իհարկե, հասկանում եմ, թե ինչու են այսպես անում, բայց շատ երգիչ-երգչուհիներ այս օրենքի պատճառով տուժում են, անգամ նրանք, ովքեր տուժել են նախորդ իշխանությունից:

Օրինակ՝ ես, որ ինձ աշխատանքից զրկել են, թույլ չեն տվել՝ իմ տեսահոլովակները հեռուստատեսությամբ ցուցադրվեն, իմ հացին վայիս են եղել, սկսել եմ անգամ կորպորատիվների չերգել, շրջագայությունների չեմ գնում: Հիմա ես այս օրենքի պատճառով էլ պետք է տուժեմ: Ես շատ քիչ եմ խնջույքներին երգում և շատ մեծ գումար չեմ պահանջում, բայց հիմա պետք է մեծ թիվ պահանջեմ, որպեսզի կարողանամ պետությանն էլ վճարեմ»:

 Լիլիթը նշեց նաև, որ օրենքը հավասար է բոլորի համար և ինքն էլ  պետք է ենթարկվի այդ օրենքներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ