Կոկորդիլոսը Հայաստան կներմուծվի որպես թռչնի ձու

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը փետրվարի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ կոկորդիլոսաբուծության ծրագրին: Լրագրողներին հետաքրքրում էր՝ ե՞րբ արդեն ընթացք կտրվի այս ծրագրին, ինչին Սարգսյանը պատասխանեց, որ դրա մասին ներդրողն ասուլիսի ժամանակ մանրամասն ասել է, այն է՝ երբ հողհատկացումը կունենան, կսկսեն աշխատանքներ տանել:
«Հողհատկացումը նախատեսված է մինչև մարտի կեսեր: Որ իրականություն դառնա, դրանից հետո կնայենք՝ ըստ ժամանակացույցի»,- ասաց նա:

Թե որքան կհատկացվի մաքսազերծմանը, Սարգսյանը չպատասխանեց, խորհուրդ տվեց այդ հարցով դիմել ՊԵԿ-ին: Իսկ հարցին, ի վերջո, որոշվե՞ց` որպես ինչ է ներմուծվելու կոկորդիլոսի ձուն, մարզպետը նշեց.

«Ներմուծվելու է որպես թռչնի ձու»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ