«Մտադիր ենք մարտի 23-ին ՀՀ-ում հեղափոխական մասշտաբների շաբաթօրյակ իրականացնել». Նիկոլ Փաշինյան

Մենք նախաձեռնությամբ ենք հանդես եկել և մարտի 23-ին մտադիր ենք ՀՀ-ում իրականացնել հեղափոխական մասշտաբների շաբաթօրյակ:

Այս մասին այսօր համայնքների ղեկավարների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես մի անգամ ասել եմ, որ ՀՀ-ում էական, լրջագույն փոփոխություններ կլինեն այն ժամանակ, երբ մեզ կհաջողվի Հայաստանը մաքրել աղբից: Իհարկե, առաջին անգամ չէ, որ նման ծրագիր իրականացվում է:

2-3 տարի առաջ կառավարությունն իրականացրեց «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որը շատ լավ գաղափար էր, բայց մենք հիմա պետք է փորձենք չկրկնել այն սխալները, որոնք այս ծրագրի համատեքստում արել են»,- հայտնեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախորդ տարի իրականացրած քայլարշավի ընթացքում նկատել են «Մաքուր Հայաստանի» բացթողումները, մասնավորապես այն, որ աղբը մեկ տեղից տեղափոխվել է մեկ այլ տեղ:

Spread the love
  •   
  •   
  •