« Ջանք չենք խնայելու նպաստելու քաղցկեղի տապալմանը». Աննա Հակոբյան

«Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Ամբողջ փետրվար ամիսը շատ երկրներ նվիրում են քաղցկեղի խնդրին՝ խոսում այս հիվանդության կանխարգելման, վաղ ախտորոշման, արդյունավետ բուժման հրամայականների մասին: SityofSmyle հիմնադրամի գործունեության շրջանակներում ջանք չենք խնայելու նպաստելու մեր երկրում այս հիվանդության «տապալմանը»»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Քաղցկեղը Հայաստանում պետք է դառնա հերթական հիվանդություն, որով հիվանդանալը դեռ ոչինչ չի նշանակում, եւ Հայաստանում պետք է ստեղծվեն բոլոր պայմանները, որպեսզի այս հիվանդությամբ ախտորոշված քաղաքացիները ստիպված չլինեն փախստականների ճամբարներում բնակվել, բարձր մակարդակի բուժում ստանալու համար»,-եզրափակել է Աննա Հակոբյանը՝ տեղադրելով լուսանկարներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ