Ջրհոսները ճշմարտության ջատագով են և տանել չեն կարողանում սուտը

Ջրհոսը, որպես կենդանակերպի նշան, ունի տղամարդկային բնավորության գծեր:

Բնավորությամբ Ջրհոսները քիչ թե շատ  հանգիստ են, հանդարտ, նուրբ, աշխատունակ, չնայած անձնական ծանրաբեռնվածությունները և մտահոգությունները ամենևին նրանց դուր չեն գալիս: Հավասարակշռված, իրատեսորեն են նայում կյանքին և կեղծ պատրանքներ չեն ստեղծում:

Ջրհոսի կենդանակերպի տակ ծնված մարդիկ սիրում են ճանապարհորդել, նոր ծանոթություններ և շփումներ հաստատել:  Շփումների միջոցով նրանք բացահայտում են աշխարհը և իրենք իրենց: Բոլոր Ջրհոսները ռեալիստներ են, բայց մևնույն ժամանակ միայն այսպիսի կտրուկ իրատեսությամբ չեն կարող գոյատևել:

Ամեն վայրկյան նրանք ինչ-որ նոր բանի կարիք են զգում: Շփումը նրանց հետ պահանջում է լինել բաց, անկեղծ, ազնիվ նույնիսկ ամենաչնչին մանրուքներում:

Ջրհոսները վառ և յուրօրինակ անհատականություններ են, և մարդկանց մեծամասնության կողմից շատ հաճախ չհասկացված:

Ջրհոսները ճշմարտության ջատագով են, տանել չեն կարողանում սուտը, ինչպես նաև չեն սիրում պարտքով գումար վերցնել և տալ: Ջրհոսները զգացմունքներին տուրք չեն տալիս: Նրանք նյութապաշտ չեն, բայց գնահատում են հարմարավետությունը և շքեղությունը:

Բնավորությամբ քիչ թե շատ հանդարտ են, հավասարակշռված, իրատեսորեն են նայում կյանքին և կեղծ պատրանքներ չեն ստեղծում: Ջրհոսի տակ ծնվածները սիրում են լինել ուշադրության կենտրոնում: Ջրհոսը կարող է լինել զվարճասեր, յուրօրինակ, անկախ և նուրբ, սակայն մևնույն ժամանակ՝ երկչոտ դիվանագետ:

Նրանց կյանքում հաճախ են պատահում մռայլ շրջադարձերը, որոնց թվում են հատկապես միայնությունը, երբ նա չի ցանկանում ոչ մեկին տեսնել և լսել: Այսպիսի պահերին շրջապատը նրանց չի կարողանում հասկանալ: Թեև Ջրհոսները կռիվներ չեն փնտրում, բայց դա ամենևին չի նշանակում, որ վախկոտներ են: Պարզապես  նրանք ծնված չեն վեճերի համար:

Նրանք թեթև մարդիկ են: Վիրավորանքների, մերժումների պատասխան հակահարվածը Ջրհոսը ցույց է տալիս իր ամբողջ հզորությամբ: Նրա հոգին և մարմինը պետք է քամու պես ազատ լինեն: Փորձել կանգնեցնել Ջրհոսին նույնն է, ինչ սավանով փորձել փակել արևը:

Ստորև Ձեզ ենք ներկայացնում 10 պատճառ, թե ինչու է պետք ընկերանալ ջրհոսների հետ:

  • Իսկական ընկերներ են
  • Հետաքրքիր զրուցակիցներ են
  • Խելացի են
  • Չեն ձանձրացնում
  • Օբյեկտիվ են
  • Բարեհոգի են
  • Սիրում են ճանապարհորդել
  • Պարզ են, ուղիղ
  • Օրիգինալ են
  • Նորաձև են
Spread the love
  •   
  •   
  •   
  •  
error: Content is protected !!