Hraparak.am-ը գրում է՝
Սիրուշոյի հայրը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է դստեր գրառումը․
Սիրուշոն ելույթ է ունեցել եւ արժանացել է մրցանակի՝ Diafa միջազգային մրցանակաբաշխության ժամանակ։
Դրա մասին չեմ ուզում խոսել։ Երեկ Սիրուշոն «բիզնես կլասով» Դուբայից Երևան էր վերադառնում։ Ով պատմում է այդ մասին, ինքը նույնպես «բիզնես կլասում էր»։ Ասում է, որ սկզբում չի ճանաչել Սիրուշոյին, որովհետև խոշոր ակնոցներով էր։
Հետո, երբ հանել է ակնոցները, ճանաչել և բնական է, հետաքրքրությունից դրդված տեսադաշտում է պահել երգչուհուն։
«Բիզնես կլասում» մենակ էր, ամուսնուն չեմ տեսել։ Երգչուհու հետ Հայաստանից մեկնողներ էին եղել՝ գործի բերումով։ ։ Անունները չեմ նշում․ նրանք «էկոնոմ կլասում էին»։
Երբ ժամը 17 անց 45 ինքնաթիռը վայրէջք է կատարել, հետևում էի Սիրուշոյին։ Մտածում էի, բնական է, նման միջազգային մրցանակի է արժանացել, հետաքրքիր դիմավորում կլինի։
Շատ զարմացա, որ նա դուրս եկավ «վիպ սրահով»։ Երգչուհին չէ՞ր ուզում մարդ տեսնել, շփվել։
Չգիտեմ՝ մի տեսակ ցավ զգացի, որ օտար ափերում Հայաստանն է ներկայացնում, մրցանակի արժանանում, իսկ Հայաստանում․․․
Ամեն դեպքում գտնում եմ, որ կգա ժամանակը և մարդուն կգնահատեն իր արժանիքի համար։
Ելույթը !!! Երեկ Դուբայում կայացած DIAFA միջազգային մրցանակաբաշխության ժամանակ պատվեցին աշխարհի բազմաթիվ երկրներից տարբեր ոլորտներում մեծագույն ձեռքբերումների հասած պրոֆեսիոնալների՝ բժշկությունից մինչև կինոարվեստ, սպորտ ու երաժշտություն: Մրցանակաբաշխությանը ներկա էին դեսպաններ, միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, համաշխարհային աստղեր: DIAFA-ն ուղիղ եթերում հեռարձակել են 6 հեռուտաալիքներ:DIAFA is a Middle Eastern award show, where every year distinguished personalities from various fields such as arts, culture, music, business and humanitarian services are honored for their achievements. It is live broadcast on 6 different Arabic TV channels. Was honored to be the first performer from Armenia and receive an award. Thank You. DIAFA -Distinctive International Arab Festivals Awards-Neshan Der Haroutiounian
Posted by Sirusho on Sunday, February 10, 2019
Աղբյուր՝ Hraparak.am